Պապոյանն ու Յումաքլին քննարկել են ՀՀ և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպում է ունեցել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։

Անդրադարձ ենք կատարել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։

Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ»,-ասվում է գրառման մեջ:

COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին Հայաստանի նկատմամբ երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահի անունից, անդրադարձել Անթալիայում նախատեսված միջազգային բնապահպանական համաժողովին։

Leave a comment