Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում անցկացվող «Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության» (ԱՓՎԱՄԽ) 7-րդ գագաթնաժողովի ընթացքում, Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ, մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչները դուրս են եկել դահլիճից։
Երբ Հերցոգը սկսել է իր ելույթը Ադրբեջանի մայրաքաղաքում, ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու նրա պատվիրակությունը, տեղերից վեր են կացել և դուրս եկել դահլիճից։