https://arm.sputniknews.ru/20261015/inchpes-milivonnery-dardznel-miliardner-gutereshy-kanach-tntesutjan-finansavvorman-masin-108169968.html
Ինչպես միլիոնները դարձնել միլիարդներ. Գուտերեշը՝ «կանաչ» տնտեսության ֆինանսավորման մասին
Ինչպես միլիոնները դարձնել միլիարդներ. Գուտերեշը՝ «կանաչ» տնտեսության ֆինանսավորման մասին
Sputnik Արմենիա
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը բազմիցս հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ֆինանսավորումը… 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T19:38+0400
2026-10-15T19:38+0400
2026-10-15T19:44+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108159342_0:78:1500:922_1920x0_80_0_0_33058d3566f636fe0746dbaefdb5d6a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ազգային և միջազգային զարգացման բանկերը կարող են զգալիորեն մեծացնել «կանաչ» տնտեսության ֆինանսավորումը, եթե ավելի ակտիվ տրամադրեն վարկային երաշխիքներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս մասին հայտարարեց Երևանում COP17-ի բացմանն ընդառաջ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Իր վերջին ելույթների ընթացքում Գուտերեշը բազմիցս հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ֆինանսավորումը եռապատկելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով` մինչև 2035 թվականը անհրաժեշտ է նման ծրագրերի ընդհանուր բյուջեն հասցնել տարեկան 1,3 տրլն դոլարի, որից 300 մլրդ դոլարը պետք է հատկացնել զարգացող երկրներին:Հարցին` արդյոք կառավարությունները և ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են ներդնել նման գումարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ շատ կառավարություններ են նման պարտավորություններ ստանձնել և պատասխանատու են դրանց կատարման համար: Նույնիսկ իրենց բյուջեներում բավարար գումար չլինելու դեպքում այդ երաշխիքները կարող են օգտագործվել մասնավոր կապիտալ ներգրավելու համար:Եթե պետական բանկը (օրինակ՝ զարգացման բանկը) տրամադրում է 100 միլիոն դոլար վարկ, այդպիսով տվյալ գումարի ազդեցությունն ավարտվում է: Դրա փոխարեն պետությունը կարող է վարկային երաշխիք տրամադրել, որն ինքնին շատ քիչ արժեք կունենա, բայց դրանով հնարավոր կլինի ներգրավել 100 միլիարդ դոլար մասնավոր կապիտալ, ընդ որում՝ շահավետ պայմաններով (որոնք ապահովվում են հենց պետական երաշխիքի առկայությամբ)։«Պետք է հրաժարվել զարգացմանը խոչընդոտող հին բյուրոկրատական սովորույթներից և ավելի շատ աշխատել: Իհարկե, պետք է գիտակցել, որ այսօր ուժերի առավելությունը նրանց ձեռքում է, ովքեր անվերահսկելիորեն հատում են անտառները կամ որսում օվկիանոսների ձուկը։ Նրանցն են տնտեսական լծակները և քաղաքական ազդեցությունը։ Մեր դաշնակիցը փոփոխվող հանգամանքներն են։ Այսօր, օրինակ, բենզինն ավելի թանկ է, քան վառելիքի վերականգնվող աղբյուրները, հատկապես Պարսից ծոցի իրադարձությունների լույսի ներքո», – հայտարարեց Գուտերեշը։Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների` նույնիսկ կազմակերպության մակարդակով համաձայնեցված էկոլոգիական պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում մինչև 2030 թվականը հնարավոր կլինի երաշխավորված կերպով պաշտպանել ցամաքային էկոհամակարգերի ընդամենը 26%-ը և ծովային տարածքների 12%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108159342_84:0:1417:1000_1920x0_80_0_0_6a3c245aaa7eb8eebf03eb85f34d0587.jpg.webp
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը բազմիցս հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ֆինանսավորումը եռապատկելու անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ազգային և միջազգային զարգացման բանկերը կարող են զգալիորեն մեծացնել «կանաչ» տնտեսության ֆինանսավորումը, եթե ավելի ակտիվ տրամադրեն վարկային երաշխիքներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս մասին հայտարարեց Երևանում COP17-ի բացմանն ընդառաջ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Իր վերջին ելույթների ընթացքում Գուտերեշը բազմիցս հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով ֆինանսավորումը եռապատկելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով` մինչև 2035 թվականը անհրաժեշտ է նման ծրագրերի ընդհանուր բյուջեն հասցնել տարեկան 1,3 տրլն դոլարի, որից 300 մլրդ դոլարը պետք է հատկացնել զարգացող երկրներին:
Հարցին` արդյոք կառավարությունները և ֆինանսական կազմակերպությունները պատրաստ են ներդնել նման գումարներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ շատ կառավարություններ են նման պարտավորություններ ստանձնել և պատասխանատու են դրանց կատարման համար: Նույնիսկ իրենց բյուջեներում բավարար գումար չլինելու դեպքում այդ երաշխիքները կարող են օգտագործվել մասնավոր կապիտալ ներգրավելու համար:
Եթե պետական բանկը (օրինակ՝ զարգացման բանկը) տրամադրում է 100 միլիոն դոլար վարկ, այդպիսով տվյալ գումարի ազդեցությունն ավարտվում է: Դրա փոխարեն պետությունը կարող է վարկային երաշխիք տրամադրել, որն ինքնին շատ քիչ արժեք կունենա, բայց դրանով հնարավոր կլինի ներգրավել 100 միլիարդ դոլար մասնավոր կապիտալ, ընդ որում՝ շահավետ պայմաններով (որոնք ապահովվում են հենց պետական երաշխիքի առկայությամբ)։
«Պետք է հրաժարվել զարգացմանը խոչընդոտող հին բյուրոկրատական սովորույթներից և ավելի շատ աշխատել: Իհարկե, պետք է գիտակցել, որ այսօր ուժերի առավելությունը նրանց ձեռքում է, ովքեր անվերահսկելիորեն հատում են անտառները կամ որսում օվկիանոսների ձուկը։ Նրանցն են տնտեսական լծակները և քաղաքական ազդեցությունը։ Մեր դաշնակիցը փոփոխվող հանգամանքներն են։ Այսօր, օրինակ, բենզինն ավելի թանկ է, քան վառելիքի վերականգնվող աղբյուրները, հատկապես Պարսից ծոցի իրադարձությունների լույսի ներքո», – հայտարարեց Գուտերեշը։
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի գնահատականների` նույնիսկ կազմակերպության մակարդակով համաձայնեցված էկոլոգիական պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում մինչև 2030 թվականը հնարավոր կլինի երաշխավորված կերպով պաշտպանել ցամաքային էկոհամակարգերի ընդամենը 26%-ը և ծովային տարածքների 12%-ը: