Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում մրցեց լեհական «Յագելոնիայի» հետ ու պարտվեց 1:3 հաշվով (տեսանյութ):

Լեհաստանում կայացած խաղի հաշիվը 11-րդ րոպեն բացեց երևանյան ակումբի եզրային հարձակվող Զիդան Բանջաքին, սակայն դաշտի տերերն առաջին խաղակեսում պատասխանեցին երկու գոլով, իսկ ընդմիջումից հետո նաև մեծացրին առավելությունը: Զիդան Բանջաքին վնասվածք ստացավ գոլի դրագում և փոխարինվեց 17-րդ րոպեին:

Առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Երևանում 1:4 հաշվով պարտվել էր չեխական «Սպարտա Պրահային»:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ ընդունելով նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»: Լիգայի փուլում երևանյան ակումբը մրցելու է նաև պորտուգալական «Տորենսեի» (նոյեմբերի 5), ավստրիական «Զալցբուրգի» (նոյեմբերի 26), նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Եվրոպա լիգա, երկրորդ տուր

«Յագելոնիա» (Լեհաստան) – «Արարատ-Արմենիան» (Հայաստան)՝ 3:1

Կամիլ Յոզվիակ, 13, Ռոդրիգո Կոնսեյսաո, 38, Ուսման Սոու, 51 – Զիդան Բանջաքի, 11

Դավիթ Եղիազարյան

Leave a comment