Հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածը, որ Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել։
Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and OSCE Chairperson-in-Office, Vice President of the Swiss Confederation and Head of the Federal Department of Foreign Affairs Ignazio Cassis made a statement in Yerevan, Armenia
«Այո, տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են և կքննարկվեն խորությամբ Ադրբեջանի հետ՝ երկու երկրների ներկայացուցիչների կողմից էլ կա կառուցողական մոտեցում այս հարցում: Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն, բայց կարող եմ ասել, որ եթե Հայաստանի ճանաչված 29 740,3 մ2 որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, այսինքն՝ այս տարածքի փոփոխություն պետք է լինի, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է: Եվ եթե այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել։
Ձեր ասածը դա է՝ լուծումներից մեկն է, որ կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը՝ մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն տեսականորեն, այսինքն՝ համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանին: Սրանք տեսական բաներ եմ ասում, կարող եմ ասել, որ իրենց կողմից կա կառուցողական մոտեցում այս հարցի վերաբերյալ, թե ինչ կլինի արդյունքը, կներկայացվի ձեզ և ձեր քվեարկությանը»,- ասաց ՀՀ ԱԳՆ նախարարը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: