Փաշինյանը կրկին խոսեց անկլավ-էքսկլավների և տարածքների փոխանակման մասին

https://arm.sputniknews.ru/20261015/pashinjany-krkin-khvosec-anklav-eqsklavneri-ev-taratsqneri-pvokhanakman-masin-108143100.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107843378_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a00c289cf2297dab0df0421004952ab6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկլավ, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման

անկլավ, նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման

Բաժանորդագրվել

Վարչապետի խոսքով՝ նախևառաջ պետք է սահմանազատում իրականացվի, տարածքների ճշգրիտ տեղորոշում արվի, որից հետո առարկայական լուծումները կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանն անկլավ-էքսկլավների հարցի լուծման մի քանի տարբերակ են քննարկում, այդ թվում՝ համապատասխան ճշգրիտ տարածքներ փոխանակելու և սահմանի երկու կողմերում անկլավ և էքսկլավ չունենալու մասին։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ էսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է։ Բոլորս էլ հասկանում ենք՝ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու, ընդհուպ՝ այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ոնց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, երկու սահման անցնելը և այլն․․․»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև որոշել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացի վերջնանպատակը որն է՝ ուզում ենք նոր խնդիրներ ստեղծել, թե լուծել առկա խնդիրները, փակել հին էջն ու նորը բացել։ Ըստ նրա՝ եթե գնում ենք երկրորդ ճանապարհով՝ խնդիրները լուծելու, ապա իր ներկայացրած լուծումն ավելի հավանական է դառնում։
Փաշինյանը դժավարանում է դեռ ասել, թե տեխնիկապես դա ինչպես կիրականացվի, կամ իրավական ինչ ձևակերպում կստանա, օրինակ, հանրաքվե անցկացվելու է, թե ոչ, և այլն։

Բայց, ըստ նրա, նախևառաջ սահմանազատում պետք է տեղի ունենա և տարածքների ճշգրիտ հաշվարկ։

«Պետք է իմանանք Արծվաշենի տարածքն ինչքան է, ֆիզիկական ինչ տարածք է իրենից ներկայացնում, որպեսզի կարողանանք այդ հարցին քաղաքական և իրավական առումով ճիշտ լուծում տալ»,- ասաց Փաշինյանը։

Հայտարարեց, որ իր համար կարևոր է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը հասնի ավարտին մինչև 2031 թվականը։

Leave a comment