Պակիստանի հյուսիս-արևմտյան Փեշավար քաղաքում մասնավոր դպրոցի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ:
Մահացել են առնվազն 28 երեխա և 1 մեծահասակ։
Դեպքը տեղի է ունեցել Դիր Քոլոնի շրջանում։ Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։