Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի զեկույցի 1-ին եւ 2-րդ արձանագրությունները կուսակրոնության ուխտի խախտման մասին են, որտեղ կաթողիկոսից բացի հիշատակվում է 10 տիրադավներից եւս երկու անունը՝ Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Սակայն, զարմանալիորեն, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը, որը մեղադրվում էր փողերի լվացման, օֆշորներում հաշիվներ ունենալու մեջ, եւ որի մասին Փաշինյանը ժամանակին խոսում էր «Բենթլի Կճոյան»-ով, չկա:
Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգման խորհրդին» միացած Կոտայքի թեմի առաջնորդն ինչ-որ պահից հրաժարվել է Մայր Աթոռի դեմ պայքարին մասնակցելուց: Թերեւս սա է պատճառը, որ նրա անունը նշվել է զեկույցում: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդը ծանր է տարել այդ փաստը: Մենք նրան հարցրինք․ «Դուք միացել էիք Փաշինյանի բարենորոգման խորհրդին, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր անունը գրվել է որպես կուսակրոնության ուխտը խախտող հոգեւորականի օրինակ, խնդիրներ ունե՞ք իշխանության հետ»։ «Ինչո՞ւ ինձ չեք հարցնում, թե ամեն շաբաթ քանի կարիքավոր ընտանիքի եմ օգնում, դրանի՛ց հարցրեք, Ձեր հարցի հետ կապված՝ ես ոչ մի պատասխան չունեմ ասելու»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: