Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը դեռևս ոչինչ չունի ասելու «էներգետիկ զինադադարի» վերաբերյալ, քանի որ շփումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շփումները շարունակվում են։ Հենց որ այս հարցի վերաբերյալ ասելիք ունենանք, անպայման կտեղեկացնենք ձեզ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Ուկրաինան իբր պայմանավորվել են փոխադարձաբար դադարեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին։