Թրամփը չի բացառել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» անվանելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսներից մեկը «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս» վերանվանելու հնարավորությունը։
«Մեզ օվկիանոս է պետք։ Ես մտածում էի՝ կա՛մ Ատլանտյան, կա՛մ Խաղաղ օվկիանոսը։ Մենք այն կանվանենք «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս»։ Ինչ-որ նման բան։ Մենք պետք է դա անենք, քանի դեռ ես չեմ հեռացել պաշտոնից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: