Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, ուրբաթ օրը Մայամիում նախատեսում են ուկրաինական կողմի հետ քննարկել մասնակի հրադադարի հարցը։
«Քննարկվող գաղափարներից մեկը մասնակի հրադադարն է՝ էներգետիկ ենթակառուցվածքների և հացահատիկի մատակարարումների ուղղությամբ հարձակումները դադարեցնելու նպատակով»,- նշվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի դիվանագիտական բեկում արձանագրել հակամարտության կարգավորման հարցում մինչև Ուկրաինայում ձմեռային ցրտերի սկսվելը։