Հոկտեմբերի 8-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) տեղի է ունեցել քննարկում՝ տեսալսողական հաղորդումների բովանդակության նկատմամբ նոր ընդունված չափորոշիչների և դրանց գործնական կիրառման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հեռուստառադիո և հեղինակազորված ընկերությունների ներկայացուցիչները:
Ինչու է դա կարևոր. Հանձնաժողովը նպատակ ունի ձևավորել միասնական ընկալում նոր կարգավորումների շուրջ, նպաստել դրանց պատշաճ կիրառմանը և նվազեցնել գործնականում հնարավոր իրավական անորոշությունները:
Քննարկումների առանցքային ուղղությունները.
-
Նոր պահանջներ. ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Արմինե Ներսիսյանը և Հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են բովանդակության գնահատման չափանիշները և իրավական առանձնահատկությունները:
-
Բովանդակային սահմանափակումներ. Անդրադարձ է կատարվել խտրականություն սերմանող, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածման արգելքներին:
-
Միջամտություն ներքաղաքական կյանքին. Քննարկվել է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքը և դրա գնահատման չափորոշիչները:
-
Երկխոսություն հեռարձակողների հետ. Հանդիպման ավարտին հեռարձակողները բարձրաձայնել են գործնական խնդիրներն ու հարցերը, որոնց վերաբերյալ ՀՌՀ ներկայացուցիչները տվել են պարզաբանումներ: