ՀՀ–ն և ԻԻՀ–ն աշխատում են էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ

Բաժանորդագրվել

Կազմվել է փոխանակման համակարգի լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների համապատասխան ժամանակացույց։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանն աշխատում են 2 երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ավելի վաղ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել էին 2 երկրների սահմանին պարզեցված («կանաչ») մաքսային միջանցքի ներդրման մասին: Նոր մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային անցակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտի պարապուրդի ժամանակը կրճատելու համար:

«Հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում: Դրա արդյունքներով համաձայնեցվել և կազմվել է 2 երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք գործարկմանն ուղղված քայլերը։ Հանդիպման արդյունքում այդ համակարգի համար համաձայնեցվել և կազմվել է համապատասխան ժամանակացույց»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ՊԵԿ պատվիրակության անդամներին ընդունել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։

Leave a comment