Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին։
MediaHub-ը կապ հաստատեց Մելոքնյանի թիմակիցներից մեկի հետ, ով հայտնեց, որ տեղեկությանը չի տիրապետում և որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի ուշ Արթուր Մելքոնյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն բերման ենթարկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Ալիտա Եղիազարյան