«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«ԵԱՏՄ նախորդ նիստի ժամանակ պայմանավորվածություն ունեցանք։ Մենք կունենանք աշխատանքային քննարկում և որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներում»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Երասխի հատվածների վերականգման հարցում հետաքրքրություն ունի նաև ղազախական ընկերությունը, սակայն որոշում չկա, և ամեն ինչ կլինի քննարկումների արդյունքում։

Հիշեցնենք` 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծեց նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։

Փետրվարին Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Ավելի ուշ նա չբացառեց, որ երկաթուղիների կառավարման հարցը կարող է հասնել մինչև արբիտրաժային դատարա

Sputnik Արմենիա

Leave a comment