Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է», որը ռեժիմը հատում է՝ քաղաքական հետապնդումների համատեքստում. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է», որը ռեժիմը հատում է՝ քաղաքական հետապնդումների համատեքստում։

Այսպես, մինչ օրս ես չեմ արձանագրել խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում՝ տեքստային գրառման համար։ Եղել են դեպքեր, երբ տեքստային գրառման համար անձը ենթարկվել է քրեական հետապնդման, բայց այն որակվել է այլ հոդվածով, օրինակ՝ բռնության կոչ կամ արդարացում, ատելության խոսք, դատավորի մասին արատավորող տեղեկությունների հրապարակում և այլն։ Եղել են դեպքեր, երբ քննադատական խոսքը որակվել է խուլիգանություն, բայց դա եղել է տեսանյութի, այլ ոչ թե տեքստային գրառման տեսքով։

Արթուր Դանիելյանի գործում, ըստ նրա փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի, խուլիգանության հոդվածը դրվել է հենց տեքստի համար։

Կարճ ասած՝ «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment