Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները

Բաժանորդագրվել

Գիտնականները մրցանակը ստացել են օրգանական սինթեզի ոլորտում իրենց բացահայտման համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նոբելյան կոմիտեն այսօր հայտնել է քիմիայի բնագավառում մրցանակակիրների անունները։ Նրանք են ֆրանսիացի և ճապոնացի քիմիկոսներ Հենրի Կագանն ու Կենսո Սոային։

Նոբելյան կոմիտեն հայտնում է, որ գիտնականները մրցանակը ստացել են օրգանական սինթեզի ոլորտում իրենց բացահայտման համար։

Նոբելյան մրցանակակիրը քննարկում է ՀՀ կառավարությանը կից լաբորատորիա բացելու հարցը

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհելու որոշումը կայացնում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։

Անցյալ տարի քիմիայի ոլորտում մրցանակ էին ստացել Սուսումու Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յագին` մետաղաօրգանական շրջանակների ստեղծման համար։ Մշակված ծակոտկեն կառուցվածքները կարող են օգտագործվել ածխաթթու գազը որսալու, գազերի պահեստավորման և օդից ջուր ստանալու համար։

Նշենք, որ Նոբելյան կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր բժշկության և ֆիզիկայի ոլորտի դափնեկիրների անունները։

Leave a comment