Ասում եք՝ զիջումներ, զիջումներ,ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Արամ Վարդևանյանին

 Մեր հասարակությունը կարևորում է խաղաղությունը, պատմականորեն է եղել այդպես և այդպես է հիմա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Սակայն ըստ նրա կա տարբերություն։

«Իշխանությունը դա պատկերացնում է զիջումներով, մենք՝ խաղաղությունն առանց զիջումների»,- ասաց նա։

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ վերջին տարիներին եղել են ադրբեջանցիների հետ կապված դեպքեր, որոնք մոլորվել են և վերադարձվել են։

«2025թ․-ի հունիսի 12-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ուղիղ անդրադարձել է Ադրբեջանին՝ Գուգեն Մարգարյանի դաժան սպանության դեպքով հերոսացած Սաֆարովին։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ուղիղ պահանջ  է դրել Ադրբեջանին, որոնք մինչ օրս չեն կատարել։ Դրանցից ամենակարևորը քսենոֆոբիայի՝ նույն ինքը ատելության երևույթի դադարեցման մեխանիզմներ մշակել ։ երբ մենք տեսնում ենք այս դեպքը, նկատելի է դաժանության ընդգծված հանգամանք։ Դաժանության հետ կապված հանգամանքն էլ ունի ազգային պատկանելիություն։ ՀՀ իրապես հավատալով խաղաղությանը փոխադարձության տեսանկյունից, արդյո՞ք հետևողական պետք է լինի որ նույն Ադրբեջանում հիմա չլինի քսենոֆոբիայի այն աստիճանը, որը հիմա կա»,- հարցրեց Վարդևանյանը։

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Այն, ինչ թվարկեցիք, երաշխավորների վերաբերյալ ձեր քաղաքականության մասին է։ Ասում եք՝ զիջումներ, զիջումներ, ասեք՝ ի՞նչ ենք զիջել։ Մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել»։

Leave a comment