«Իջևանյան բարբառ օգտագործելով՝ «կոնսերվայի» կոկոշների մասին էիք հիշեցնում։ Էսօր ո՞ւր են ձեր կոկոշները, էդ կոկոշներն էլ չկային, և թուրքի զինվորն անխոչընդոտ՝ անկախ իր ունեցած դրդապատճառներից, ներթափանցել է ՀՀ տարածք, հայտնվել բնակավայրում՝ 13,15 կմ հեռավորության վրա, հայտնվել է տան մեջ, վնաս պատճառել ընտանիքի անդամներին, ահաբեկել երեխաներին։ Փառք Աստծո, հայ կինը կարողացել է խոչընդոտել ոսոխի արշավը։ Աստված մի արասցե, այդ ադրբեջանցի զինվորը հայտնվեր ձեր կառուցած դպրոցներից մեկում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքերին։
Մամիկոն Ասլանյանը իշխանություններին հորդորեց․ «Արժի մտածել, անվտանգային ու պաշտպանական միջոցառումները մեծացնել ու զարգացնել, ոչ թե փնովել ու անցնել առաջ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: