Դժվար կլինի Իրանին համոզել, որ TRIPP–ը որևէ վտանգ չի պարունակում. Արամ Շահնազարյան

https://arm.sputniknews.ru/20261006/dzhvar-klini-iranin-hamvozel-vor-trippy-voreve-vtang-chi-parunakum-aram-shahnazarjan-107759112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107751490_337:0:1746:1057_1920x0_80_0_0_f47dc170e38a1c84541dfa106640985e.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), արամ շահնազարյան, աբովյան time, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), արամ շահնազարյան, աբովյան time, տեսանյութ, տեսանյութեր, видео

TRIPP նախագծի շուրջ Իրանի հիմնական մտահոգությունները ոչ միայն տնտեսական կամ հաղորդակցային են, այլ առաջին հերթին՝ անվտանգային, և դժվար կլինի Թեհրանին համոզել, որ այն իր համար որևէ վտանգ չի պարունակում։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի հետ սահմանը տասնամյակներ շարունակ Իրանի համար եղել է այն եզակի ուղղությունը, որտեղից Թեհրանն անվտանգային սպառնալիք չի տեսել։

«Միակ սահմանը, որտեղից որևէ անվտանգային մարտահրավեր չկար Իրանի Իսլամական Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության հետ համատեղ սահմանն էր։ 35 տարի շարունակ՝ մեր վերանկախացումից ի վեր, որևէ վտանգ չէր սպառնում»,- ասաց նա։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող է փոխվել TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածության խորացման հետևանքով։

«Հիմա Իրանի համար անընդունելի է, որ իր միակ ապահով, անվտանգ սահմանում միանգամից ականատեսը լինի Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների քաղաքական և նաև անուղղակի ռազմական, անվտանգային ներկայությանը այս տարածաշրջանում։ Սա իր համար անընդունելի է»,- նշեց նա։

Շահնազարյանի խոսքով՝ խնդիրը Թեհրանի համար կարևոր է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային առանցքի տեսանկյունից։ Հայաստանի տարածքով անցնող ուղղությունը Իրանին հնարավորություն է տալիս Վրաստանի և Սև ծովի միջոցով կապ հաստատել հյուսիսային ուղղությունների հետ՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։

«Հայաստանն այն ամենավստահելի այլընտրանքն էր, որը թույլ էր տալիս շրջանցել Ադրբեջանը և Թուրքիան։ Հիմա Միացյալ Նահանգների ներկայությամբ այդ սահմանում ի՞նչ տեղի կունենա՝ շատ հարցական է»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Զրուցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ինչ է «Թրամփի ուղին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերություն ստեղծել՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% մասնաբաժին, Հայաստանին՝ 26%՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:

Ռուսաստանի արձագանքը

Մոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Leave a comment