Քաղաքականություն
06.10.2026 | 18:30
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյուզյեի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում նրա դիվանագիտական գործունեության համար։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
ԱԽ գրասենյակի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իր դիվանագիտական գործունեության համար եւ ցանկացել հետագա հաջողություններ։
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության հարցեր»։