https://arm.sputniknews.ru/20261005/taratsashrjanum-khaghaghutjuny-kakhvats-e-3rd-kvoghmeri-chmijamteluc-araghchin-mirzvojanin-107707796.html
Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց. Արաղչին՝ Միրզոյանին
Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց. Արաղչին՝ Միրզոյանին
Sputnik Արմենիա
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները նաև «3+3» ձևաչափի շրջանակում՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T18:08+0400
2026-10-05T18:08+0400
2026-10-05T18:09+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
աբբաս արաղչի
արարատ միրզոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107702116_0:154:1280:874_1920x0_80_0_0_c9c39c9fbc55a0b56941e5569aa9d14b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի հետ հանդիպմանն ասել է նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարի Telegram–ալիքը։ Հանդիպումը կայացել է Միրզոյանի` Թեհրան կատարած այցի ընթացքում:ԻԻՀ արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների դրական միտումների շարունակման առիթով, ինչպես նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղ գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը:Միրզոյանը, գոհունակություն հայտնելով Թեհրան կատարած այցի համար, ընդգծել է Իրան–Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և Իրանի հետ համագործակցության ընդլայնման` Երևանի հանձնառությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ստորագրումն էլ ավելի կխորացնի երկու երկրների միջև հարաբերությունները:Նշենք, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳՄԱՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ Միրզոյանն Արաղչիին ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և խոսել այն հնարավորությունների մասին, որոնք այն կարող է տրամադրել տարածաշրջանի երկրներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107702116_0:34:1280:994_1920x0_80_0_0_932b2d05799e4e4c4a827483a5dd48b1.jpg.webp
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի, արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, աբբաս արաղչի, արարատ միրզոյան
Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները նաև «3+3» ձևաչափի շրջանակում՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։
Հանդիպումը կայացել է Միրզոյանի` Թեհրան կատարած այցի ընթացքում:
ԻԻՀ արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների դրական միտումների շարունակման առիթով, ինչպես նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղ գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը:
«Արաղչին նաև ընդգծել է տարածաշրջանի գործերին 3–րդ կողմերի ներկայության և միջամտության հետևանքով առաջացող հետևանքները և խնդիրները` նշելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանը, գոհունակություն հայտնելով Թեհրան կատարած այցի համար, ընդգծել է Իրան–Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և Իրանի հետ համագործակցության ընդլայնման` Երևանի հանձնառությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ստորագրումն էլ ավելի կխորացնի երկու երկրների միջև հարաբերությունները: