Ծառուկյանի պաշտպանին վարույթից հեռացնելու քննիչի որոշումը դատարանը ոչ իրավաչափ է համարել

Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին ստանձնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը, հայտնում է «Վիրտուս» իրավաբանական ընկերությունը

Նրան վարույթից հեռացնելու քննիչի որոշումը դատարանը ոչ իրավաչափ է համարել:

«Դատարանը հաստատել է, որ Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է»,- ասվում է գրառման մեջ:

Երեմյանն ասել է, որ դատաքննությանն ամեն ինչ ջրի երես դուրս կգա:

«Հանրությանը կներկայացվի անհերքելի ապացույցներ, որից ակնհայտ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցագործություն չի կատարել»,-ասել է նա:

Քննչական կոմիտեն ավարտել է հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը և գործն ուղարկել հսկող դատախազին։

Leave a comment