ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։

«Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Արտադրության ընթացքում գազ կամ այլ հանածո վառելիք չի օգտագործվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի կիրառմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։

Այս հուշադրամը COP17-ի խորհրդանշական ժառանգության մի մասն է։ Եվ կարևոր է, որ այն ոչ միայն նվիրված է բնությանն ու կենսաբազմազանության պահպանությանը, այլև իր ստեղծման ամբողջ գործընթացով արտացոլում է մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»»,-գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Aysor.am

Leave a comment