Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների շախմատի թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը, որին մասնակցել է 27 թիմ 25 երկրից։
Մրցաշարը մեկնարկել էր սեպտեմբերի 28-ին:
Ութ խաղափուլերի հետաքրքիր և լարված մրցապայքարից հետո առաջին երեք հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝ Բելառուսի Մինսկ քաղաքի թիվ 50 գիմնազիան զբաղեցրել է առաջին տեղը, Լատվիայի Ռիգայի պետական թիվ 1 գիմնազիան՝ երկրորդը, իսկ Վրաստանի Քութայիսի Անդրիա Ռազմաձեի ֆիզիկամաթեմատիկական դպրոցը՝ երրորդը։