Շաքի գյուղում հայ կնոջը վնասվածքներ հասցրած шդրբեջшնցին երկու ամսով կալանավորվեց

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակոցների միջոցով վնասվածքներ էր հասցրել 38-ամյա կնոջը, նրա որդուն, երկու ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ դատախազն այսօր՝ հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով:

Սյունիքի մարզի Շաքի գյուղում երեկ զինված ադրբեջանցու կողմից հայ կնոջ վրա կրակելու դեպքի վերաբերյալ այսօր մանրամասներ է պատմել Անիի քույրը։ Դպրոցից առաջինը տուն են հասել երեխաները, տեսել են՝ դարպասի կողպեքը կոտրած է։ Ներս մտնելու ընթացքում աղջիկը զանգել է մորն ու պատմել, հետո տեսել են խոհանոցը թափթփված է, հյուրասենյակում հանդիպել են զենքով պառկած ադրբեջանցուն։

«Հարձակվել է երեխեքի վրա։ Հեռախոսը ձեռքներից վերցրել է, էդ պահին հեռախոսը միացրած է եղել, երեխեն գոռացել է, մայրը լսել է։ Սիսիանից ամուսնու հետ հասել է Շաքի՝ դանակը վերցրած։ Տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի հայաթով մտել է, պատի վրայով թռել է, անցել։ Երեխեքը ձեն են տվել, մամ, մի մոտեցի, զինված է։ Ո՞նց կարար չմոտենար։ Երեխու վրա է պահել, որ խփի, քույրս ձեռքը պահել է դեմը, երեք մատերն է կորցրել»,-պատմել է նա։

Panorama.am

Leave a comment