Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՄԱՍԻՆ
Անտանելի վտանգավոր է, երբ պետական-քաղաքական գործիչը > է ոչ միայն իշխանությանը, այլև իր երևակայությամբ հորինված պատմական առաքելությանը:Ասել է թե, երբ պետական-քաղաքական գործիչը սկսում է իրեն նույնացնել ոչ թե օրենքի, պետական ինստիտուտների կամ իրատեսական հաշվարկների, այլ «վերին առաքելության» հետ, նա կորցնում է իրականության զգացումը (կոգնիտիվ խզում): Այդպիսի առաջնորդի համար սեփական սխալներն ընդունելը կամ նահանջելը հավասարազոր է դառնում «առաքելության դավաճանության», ինչն էլ պետությանն ու ժողովրդին կանգնեցնում է աղետալի հետևանքների առջև։Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առաջնորդները տարվել են իրենց հորինված պատմական կոչումով. Ադոլֆ Հիտլերը՝ > ստեղծելու և > փրկելու աշխարհակալ մղումով, Նապալեոն Բոնապարտը > և > իր առաքելության նկատմամբ անառողջ հավատով, Նիկոլայ 2-րդը՝ Աստծո կամոք ինքնակալությունն անխաթար պահպանելու սրբազան առաքելությամբ, Էնվեր փաշան՝ > ստեղծման երևակայական ցանկությամբ, իսկ ոմանք էլ՝ անարդար հարևանի հետ > հաստատելու սին խոստումներով…Հ.գ.-Երբ պետական-քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարիչ (ով հենվում է փաստերի, ռեսուրսների և հաշվարկի վրա) և վերածվում է «մեսիայի» (ով առաջնորդվում է «հավատով» ու «առաքելությամբ»), վերջնական արդյունքում վճարողը լինում է պետությունն ու ժողովուրդը»։