Մակունցը Ֆրեզնոյի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացմանը վերաբերող թեմաների շուրջ։

Մակունցը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և կարևորել Ֆրեզնոյի նշանակությունն ԱՄՆ հայ համայնքի կյանքում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է, որ քաղաքում երկար տարիներ մեծաթիվ հայ համայնք է բնակվել, և այնտեղ ձևավորվել են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ։ Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացմանը վերաբերող թեմաների շուրջ։

Leave a comment