Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը։ 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին ասել է խմբակցության քարտուղար Արուսյակ Մանավազյանը։
«Երկու օրվա ընթացքում փաթեթը կներկայացնենք ԱԺ նախագահին։ Եթե նախագահը խնդիր չտեսնի փաթեթի հետ կապված, ապա կհայտարարի հանձնաժողով ստեղծելու մասին»,- ասել է Մանավազյանը։
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանձնաժողովի 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։
Նշենք, որ Արմեն Եղոյանը նախորդ գումարման ԱԺ–ում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։