Թրամփը հայտարարել է ԱԲ-ի հետ կապված «գերհետախուզության» ստեղծման մասին

Բաժանորդագրվել

«Գերհետախուզությունը» ղեկավարելու է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը։ Ստորաբաժանումը ենթարկվելու է անմիջապես երկրի նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արհեստական բանականության հետ կապված «գերհետախուզության» ստեղծման մասին։

ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել է, որ ստորաբաժանումը ստեղծվում է ԱԲ ոլորտում առաջատարության համար։

Ուժերը փոխգործակցելու են կառավարության, կրիտիկական ենթակառուցվածքների մատակարարների և ԱԲ ոլորտի ընկերությունների հետ։

«Գերհետախուզությունը» ղեկավարելու է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյ Քլեյթոնը և ենթարկվելու է անմիջապես երկրի նախագահին։

Leave a comment