«Հենց որ տեսնենք՝ ինքներս ենք սանկցիայի տակ ընկնում, բա ի՞նչ անենք, ինչ-որ որոշում պետք է կայացնենք»․ Փաշինյանը՝ Իրանից թռիչքների սահմանափակման մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ Իրանի ավիացիոն ոլորտի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին իրանական ընկերությունները դեպի Հայաստան թռիչքները կսահմանափակե՞ն։

«Մենք պատժամիջոցների փաթեթն ուսումնասիրում ենք։ Դե գիտեք՝ մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք, հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որ լինենք բարեկամական, բայց մի գիծ կա, որը մենք ինքներս չենք կարող անցնել։ Դա այն ռիսկն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել սանկցիաների տակ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Այսինքն՝ մինչեւ Հայաստանի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը մենք կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ։ Հենց որ տեսնենք՝ մենք ինքներս ենք սանկցիայի տակ ընկնում, բա ի՞նչ անենք, ինչ-որ որոշում պետք է կայացնենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment