Նոր մանրամասներ Շաքիում տեղի ունեցած արտակարգ միջադեպից

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած արտակարգ միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Sputnik Արմենիա լրատվական գործակալության հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողն օգտվել է տանտերերի բացակայությունից և գիշերն անցկացրել նրանց բնակարանում։

Ըստ տեղացի բնակչի տրամադրած տեղեկությունների՝ կինն ու նրա երեք երեխաները գիշերը տանը չեն եղել։ Դպրոցից հետո մայրը երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել ներսում գտնվող ադրբեջանցուն և աղմուկ բարձրացրել, ինչից հետո վերջինս կրակել է կնոջ ուղղությամբ։

Հրազենային վիրավորում ստացած կինը դիմել է ինքնապաշտպանության և դանակով հարվածել հարձակվողին: Ստացած հարվածից հետո ադրբեջանցի զինծառայողը փախուստի է դիմել ու թաքնվել մոտակա անասնագոմում, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment