Ինչպե՞ս է ադրբեջանցին հատել ՀՀ սահմանը և հասել բնակավայր, ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։

Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք։

Ինչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր։ Ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում։

Հիշեցնեմ, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին:

Հիշեցնեմ նաև, որ ՔՊ֊ական պատգամավորը օրերս հայտարարեց․ «կրակոցի դեպքում մի սպասեք մեր պատասխան կրակոցին»։

Այսպիսի հայտարարություններով դուք անցաթուղթ եք տրամադրում ադբեջանցիներին՝ կրակելու մեր քաղաքացիների, անզեն կանանց վրա։

Անարժանապատվությունն էլ ունի չափ ու սահման։ Դուք և խաղաղությունը հակոտնյա եք։ Դուք կհիշվեք որպես Հայրենիքի դարպասները թշնամու առաջ բացողներ և մեր հերոս տղաների հիշատակը պղծողներ»։

 

Leave a comment