Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից



Սպորտ





Հայաստանի ազգային հավաքականի` ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության հաջորդ տուրի հանդիպման հայտացուցակում չեն ընդգրկվել Երևանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանն ու սերբական «ԻՄՏ Բելգրադ» ակումբի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Այս ֆուտբոլիստները դուրս են մնացել թիմի վերջնական ցուցակից և հավաքականի հետ չեն մեկնել մրցավայր։

Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս էր մնացել նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն։

Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային հավաքականն արդեն գտնվում է Նիկոսիայում, որտեղ հոկտեմբերի 2-ին կմրցի Կիպրոսի հավաքականի հետ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Leave a comment