Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները․ Սաիդ Խաթիբզադե

Թեհրանը սպասում է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի կարգավորման ծրագրի վերաբերյալ արձագանքին, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

«Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները»,- ասել է Սաիդ Խաթիբզադեն։

Դիվանագետի խոսքով՝ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման ծրագիրը, և այժմ «գնդակն ամերիկյան կողմի դաշտում է»։

Leave a comment