Օրեր առաջ Երևանի քաղաքապետը հանդիպել է ֆրանսահայ լուսանկարչական տպագրիչ Թորոս Ալաջաջյանի հետ։ Նրա «Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է «Արդի արվեստի կենտրոնում»։
Թորոս Ալաջաջյանը տարիներ շարունակ զբաղվում է դասական անալոգային լուսանկարչական տպագրությամբ՝ պահպանելով և զարգացնելով մեր օրերում հազվադեպ մասնագիտությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ալաջաջյանը Երևանում վարպետության դասեր կանցկացնի՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով լուսանկարչությամբ հետաքրքրվող երիտասարդներին։
Ցուցահանդեսում ներկայացված է 13 երկրի 55 լուսանկարչի 114 աշխատանք, այդ թվում՝ Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիան Սալգադոյի, Ռենե Բյուրիի, Դեյվիդ Լինչի և այլ հեղինակների գործեր։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: