Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները։
Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։
Անհրաժեշտ է, որ բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը։ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանք՝ յուրաքանչյուր անձի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն երաշխավորելու համար։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: