Հայաստանում ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին

Հայաստանում ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին

Հոկտեմբերն աշնան երկրորդ ամիսն է որի ընթացքում զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:

Հոկտեմբերին ավելանում են ամպամած օրերի թիվը և տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 41 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 149․2մմ, իսկ ամենաչորը՝ 1974 թվականին՝ 7․1մմ տեղումների քանակով։

ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

Leave a comment