Սպառնալիք չկա, սակայն եթե որևէ բան տեղի ունենա, մենք պատրաստ ենք․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին անմիջական սպառնալիք չկա։ Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք նախապատրաստվել ենք դրան, ամեն ինչ ծրագրել ենք, և դա վերաբերում է ամբողջ ՆԱՏՕ-ին։ Մենք պաշտպանելու ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ Նման սպառնալիք չկա, սակայն եթե որևէ բան տեղի ունենա, մենք պատրաստ ենք հակազդել դրան»,- ընդգծել է Ռյուտեն։

Նրա կարծիքով՝ դաշինքը պետք է հանգստություն պահպանի, աջակցի Ուկրաինային և ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում։

Սեպտեմբերի 19-ին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտնել էր, որ դաշինքը պատրաստել է չորս հազար էջից բաղկացած ծրագրեր՝ արևելյան թևում ճգնաժամային տարբեր սցենարների համար։ Ըստ նրա՝ ծրագրերը նախատեսում են գործողություններ՝ սկսած ՆԱՏՕ-ի տարածքում սահմանափակ միջամտությունից մինչև Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառում։

Leave a comment