Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցում լցանավը խոցվել է արկով. այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO):
«UKMTO-ն ուշացումով տեղեկություն է ստացել Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Հաստատված աղբյուրի տվյալներով՝ նեղուցով անցնող լցանավը խոցվել է անհայտ արկով»,– հայտնել է համակարգող կենտրոնը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նավի անունը և գրանցման նավահանգիստը չեն հրապարակվել։