ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ՝ խթանելով նաև երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)