Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին հրավիրել է 2027 թվականին պետական այցով այցելել հանրապետություն։
«Բանակցությունների ընթացքում ես նշեցի, որ անհամբերությամբ սպասում ենք կանցլեր Մերցի պետական այցին հաջորդ տարի՝ նրան հարմար ցանկացած ժամանակ։ Մենք կնախապատրաստվենք այդ այցին»,- ասել է Տոկաևը Բեռլինում Գերմանիայի կանցլերի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Իր հերթին, Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ղազախստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու ծրագրերի մասին և ընդգծել ղազախական նավթի ներկրումն ավելացնելու հարցում Գերմանիայի շահագրգռվածությունը։