Բեգլարյանը դատի է տվել ՆԳՆ-ին․ Վիճարկում է զենքի թույլտվությունների չեղարկումը

Կալանքի տակ գտնվող Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը դատական հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումները։

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, Բեգլարյանի ներկայացրած հայցադիմումն ընդունել է վարույթ, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատական ակտից հայտնի է դարձել, որ վեճը վերաբերում է ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչված 9 թույլտվության։ Բեգլարյանը նաև պահանջել է անվավեր ճանաչել օգոստոսի 27-ին ընդունված 9 որոշումները, որոնցով մերժվել են իր բողոքները։

Դատարանը որոշել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր կանոններով և ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում տրամադրել վիճարկվող թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը։

Գործով դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին։

Leave a comment