«Մեկը ռիսկ չի անում կառավարության նիստին ձեռք բարձրացնի, ասի՝ այդ որոշմանը դեմ եմ, միաձայն գնում է: Վաղը որեւէ մեկն արդարանալու տեղ չի ունենալու՝ սկսած ֆինանսների նախարարից, էկոնոմիկայի նախարարից… Եթե ծրագիրը սխալ է, պետք է վերլուծեք, ուղարկեք վերախմբավորման»,- «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նաեւ հավելեց. «Այսօր սարսափելի վիճակ է նաեւ մթերման քաղաքականության առումով: Մենք երկար տարիներ ասել ենք, որ պետք է երկարաժամկետ պայմանագրեր լինեն, տրվող սուբսիդիաները լինեն հաշվետվողական, ամեն ծախսված դրամի հետեւից պետք է գնալ, ինչ օգուտ է տվել խաղողագործին, ծիրանագործին, լոլիկ մշակողին տվյալ ծրագիրը։ Մինչդեռ չկա ոչ մի վերլուծական նյութ, չկա վերլուծված նախորդ տարվա սխալը, ինչ անել, որ խնդիրը չկրկնվի եւ խրոնիկ բնույթ չկրի… Երբ գարնանից սկսած հարցեր են ծագում, դրանք հուշում են, որ ըստ սեզոնայնության, ըստ մթերքների հասունացման՝ հերթով խնդիրները գալու են՝ ծաղիկ, լոլիկ, ծիրան, դեղձ, խաղող, կարտոֆիլ եւ այլն…
Այդ փողերը քամուն եք տալիս, երբ ինչ-որ ծրագրեր եք անում արտահանման, որոշակի գումար, սուբսիդիա եք տալիս, օրինակ, պղպեղին… Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սխալ եք վարվում, որովհետեւ ըստ գյուղմթերքի տեսականու պետական բյուջեն պատրաստ չէ այդ ամեն ինչը սպասարկելու: Չի կարելի մեկին օգնել, միլիոններ տալ, իսկ մյուսին՝ արհամարհել»:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: