Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. դատախազության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք) և ֆիզիկական անձի՝ 515 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի սեպտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր են ճանաչվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի (Գոռավան համայնք)՝ ընդհանուր 515 հա մակերեսով և 37 միլիոն 31 հազար դրամ կադաստրային արժեքով 11 հողատարածքների աճուրդները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment