Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես այդպիսին բանակցային գործընթաց չկա․ Գրոսի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ չեն ընթանում, սակայն կողմերը պահպանում են ոչ պաշտոնական շփումներ, որոնք կարող են հանգեցնել երկխոսության վերսկսմանը. այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Այս պահին որպես այդպիսին բանակցային գործընթաց չկա։ Կան առանձին շփումներ, այդ թվում՝ այստեղ՝ Նյու Յորքում, և հենց այս շաբաթ։ Դրանք խիստ ոչ պաշտոնական բնույթ են կրում, սակայն հուսով եմ, որ կհանգեցնեն երկխոսության վերսկսմանը», – ասել է Գրոսին՝ պատասխանելով միջնորդների միջոցով Իրանի հետ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի ջանքերի վերաբերյալ հարցին։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումների նոր փուլ է ընթանում՝ Կատարի միջնորդությամբ։ Քննարկումների առանցքում Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի թարմացված տարբերակն է, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, դրան հաջորդող Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսում։

Leave a comment