ԵԽԽՎ-ում այսօր քննարկվելու են Հայաստանի հետ կապված կարևոր հարցեր՝ խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումները։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2026 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում ընդդիմադիր այս խմբակցությունից ընդգրկված են Նարեկ Կարապետյանն ու ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևայանը։
ԱԺ նախագահի կարգադրությամվ Ստրասբուրգ գործուղված պատվիրակության կազմում են դրա ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյան, Նարեկ Կարապետյանը, Արման Եղոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լևոն Քոչարյանը և ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։
ԵԽԽՎ նստաշրջանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, այլ հարցերի թվում քննարկվելու են նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
ԵԽԽՎ կայքում հրապարակված զեկույցի համաձայն, քարոզարշավն աչքի է ընկել պառակտիչ հռետորաբանությամբ, և նշանավորվել է ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների քննադատությամբ, որոնք հանգեցրել ենընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական հետապնդումների, ինչի արդյունքում ընդդիմության շատ կողմնակիցներ չեն կարողացել մնացել քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց:
Եվրոպացի դիտորդներն արձանագրել են սադրիչ հռետորաբանություն, ապատեղեկատվություն, մշտական արտաքին ճնշում ու միջամտություն։