«Այս քննարկումը չպետք է վերածվի Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի իշխանությունների քաղաքականության քննադատությանը։ Մենք պետք է ձևակերպենք մեր պատկերացումները՝ ոչ միայն ինչին ենք դեմ, այլ ինչի համար ենք մենք հավաքվել, ինչպիսի՞ քաղաքական և իրավական կարգավիճակ պետք է ունենա Արցախի ժողովրդի հարցը, ինչպե՞ս պետք է պահպանվի Արցախի ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը, ինչպե՞ս պետք է շարունակվի վերադարձի իրավունքի միջազգային պաշտպանության հարցը, ինչպե՞ս պետք է պաշտպանվեն արցախահայության սեփականության և այլ իրավունքները, ինչպե՞ս պետք է Արցախի հարցը ներկայացվի միջազգային, խորհրդարանական և քաղաքական հարթակներում»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Քննարկման նպատակն է հասկանալ՝ ի՞նչ է առաջարկվում հասարակությանը առաջիկա 3-5 տարիների համար․ «Ես կցանկանայի, որ քննարկման ավարտին մենք կարողանանք պատասխանել ընդամենը երեք հարցի․ ո՞րն է Արցախի քաղաքական օրակարգի առանցքը, ինչպե՞ս պետք է պահպանել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները, ի՞նչ կոնկրետ քայլ պետք է իրականացվի առաջին մեկ տարվա ընթացքում։ Եթե նման ձևաչափով մեր առաջին հանդիպմանը կարողանանք այս երեք հարցերի շուրջ ունենալ հստակ պատասխաններ, ապա այսօրվա հանդիպումը կդառնա ոչ թե հերթական քննարկում, այլ քաղաքական գործընթացի սկիզբ։ Երեք տարի անց մեր պարտքն է ոչ միայն արձանագրել Արցախի կորստի հետևանքները, մեր պարտքն է նաև թույլ չտալ, որ Արցախի ժողովրդի քաղաքական ձայնը կորի այդ կորստի մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: