Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում

Գերմանական «Մայնցի» Մ17-ի թիմի ֆուտբոլիտ Ռոման Ավակյան Գոմեսը նորամուտն է նշել ԱՄՆ-ի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում:

ԱՄՆ-ի Մ-17 հավաքականն իսպանական Մուրսիայում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում 4:1 հաշվով հաղթել է Շոտլանդիայի հասակակիցներին: 16-ամյա Ավակյան Գոմեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում ծվնած հայ ֆուտբոլիստն այս տարի խաղացել էր նաև Մեքսիկայի Մ-16 հավաքականի կազմում: Նախորդ երկու տարիներին էլ Ավակյանը ներկայացրել է Հայաստանի Մ-14 ու Մ-15 հավաքականները՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարերին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment