Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ

https://arm.sputniknews.ru/20260927/erku-prkarar-e-tskhaharvel-nrancic-meky-hvospitalacvel-e-ngn-khvosnak-107374252.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան

Sputnik Արմենիա

Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է. ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան

2026-09-27T20:28+0400

true

PT2M17S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107374958_168:0:1423:941_1920x0_80_0_0_c9b930b921a28dd86f008b6ec41fb537.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրդեհ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ սարգսյան, видео

հրդեհ, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ սարգսյան, видео

Բաժանորդագրվել

Ծիծեռնակաբերդի ենթակայանի հրդեհը մեկուսացված է, բաց կրակ այլևս չկա, հայտնել է խոսնակը։

Ժամը 20։10-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացված է, բաց կրակ այլևս չկա։ Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

«Փրկարարները կարծում եմ եւս մի քանի ժամ կաշխատեն` վերջնական մարում տալու համար։ Հրդեհի վայրում կան տրանսֆորմատորներ, դրանցից մեկի մեջ է հրդեհը բռնկվել, այնտեղ կա 25-30 տոննա յուղ։ Մեր հրշեջ փրկարարները կանխել են տարածումը դեպի մյուս հատվածներ»,– նշեց նա։

ՆԳՆ խոսնակը հավելեց նաև, որ հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, իսկ մյուսը տեղում ստանում է առաջին բուժօգնություն։
Նա նաև նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են 11 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկաններ ու օպերատիվ խմբեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում։ ՀԷՑ–ից էլ հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի առիթով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։

Leave a comment